ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Տեղացի ու միջազգային մասնագետները Երևանում կքննարկեն, թե ինչպես արդիականացնել մաթեմատիկական կրթությունը

Տեղացի ու միջազգային մասնագետները Երևանում կքննարկեն, թե ինչպես արդիականացնել մաթեմատիկական կրթությունը
06.03.2016 | 18:38

Բուհերում դասավանդող գերմանացի, ֆրանսիացի, ֆինն, վրացի և հայ մաթեմատիկոսները մարտի 14-16-ը Երևանում կքննարկեն մասնագիտական մաթեմատիկական ուսուցման կազմակերպման և դասընթացների ծրագրերի արդիականացման հարցեր: ՏԵՄՊՈՒՍ-ի MathGeAr ծրագրի շրջանակներում տեղի կունենա «Հարավային Կովկասի համալսարանների ճարտարագիտական և բնական գիտությունների մաթեմատիկայի ուսումնական ծրագրերի արդիականացումը ժամանակակից կրթական տեխնոլոգիաների ներդրման միջոցով» թեմայով կոնֆերանսը: Միջոցառման կազմակերպիչներն են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը և Երևանի պետական համալսարանը:

Եռօրյա համաժողովի ընթացքում անդրադարձ կկատարվի մաթեմատիկական ծրագրերի կիրառական բաղադրիչներով հարստացմանը ճարտարագիտական, բնական և համակարգչային գիտությունների ուսանողների համար, կիրականացվի Հայաստանի, Վրաստանի և եվրոպական համալսարանների տեխնիկական կրթության մաթեմատիկական ծրագրերի համեմատական վերլուծություն, կգնահատվեն Հայաստանի և Վրաստանի համալսարաններում արդիականացված դասընթացները, ինչպես նաև եվրոպական համալսարաններում փոխանակային ծրագրերով սովորած հայ և վրացի ուսանողները կներկայացնեն ուսումնառության իրենց փորձը:
Մասնակիցների համար նաև Math-Bridge-ի օգտագործման վերապատրաստումներ կիրականացվեն:
Math-Bridge-ը բարձրագույն մաթեմատիկայի դասավանդման առաջին համաեվրոպական միասնական օն-լայն հարթակն է, որտեղ հազարավոր դասընթացների ծրագրեր, ուսումնական նյութեր և միջոցներ հասանելի են յոթ լեզուներով` ընտրության լայն հնարավորություն ստեղծելով դասախոսների և ուսանողներիի համար: MathGeAr ծրագրի շրջանակներում առաջիկայում հարթակը կհամալրվի նաև հայալեզու և վրացալեզու բովանդակությամբ:
MathGeAr–ը Հարավային Կովկասի համալսարաններում STEM մասնագիտությունների համար (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) մաթեմատիկայի դասավանդման ծրագրերի արդիականացմանը միտված եռամյա ծրագիր է (2013-2016): Ծրագրի նպատակն է բարելավել STEM մասնագիտությունների ուսուցումը՝ արդիականացնելով մաթեմատիկայի բնագավառի կրթական և առարկայական ծրագրերի բովանդակությունը և ուսուցման կիրառվող մեթոդները: Արդյունքում կներդրվեն համադրված ուսուցման նոր սկզբունքներ և տեխնոլոգիաներ, կիրառելով ազգային և եվրոպական լավագույն փորձը՝ մաթեմատիկայի բնագավառում նոր ու ժամանակակից դասընթացների մշակման համար:
Համաժողովի առաջին օրվա միջոցառումները տեղի կունենան ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում, իսկ 2-րդ և 3-րդ օրերի աշխատանքները` ՈԱԱԿ-ում:

Դիտվել է՝ 1640

Մեկնաբանություններ